Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2912-ի ՝ մեկ օրում ավելանալով 42 մարդով, ավելի քան 44,4 հազար մարդ ապաքինվել է: Այս մասին երկուշաբթի հայտնել Է ՉԺՀ-ի հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Կոմիտեի տվյալներով՝ Չինաստանի տարածքում վարակվելու հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 80 հազարը:
Շրջաններում վարակվածների թվով առաջին տեղն զբաղեցնում է Հուբեյ Կենտրոնական նահանգը, որտեղ, վերջին տվյալներով, գրանցվել է հիվանդության շուրջ 67,1 հազար դեպք, 2803 մարդ մահացել է, վերականգնվել է շուրջ 33,7 հազար հիվանդ:
Կորոնավիրուսն արդեն հասել է Ինդոնեզիա։ Երկրի նախագահ Ջոկո Վիդոդոն երկուշաբթի հաստատել է երկրի տարածքում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերը: Այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







