Հակաօդային պաշտպանության սիրիական միջոցները կրակ են բացում թուրքական ՌՕՈՒ անօդաչու թռչող սարքերի վրա, որոնք փորձում են գրոհել Համա քաղաքի ռազմական օդանավակայանը (Դամասկոսից 220 կմ հեռավորության վրա): Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Ekhbariya հեռուստաալիքը։
Ավելի վաղ թուրքական անօդաչու թռչող սարքերը հարձակվել էին Նեյրաբի ռազմական օդանավակայանի վրա՝ Հալեպ քաղաքից դեպի արևելք։ Թուրքական ԱԹՍ-ները մասնակցում են նաև ռազմական գործողություններին, որոնք ընթանում են Իդլիբ նահանգի Սարակիբ քաղաքի շրջանում։
Սիրիայի Պաշտպանության նախարարության աղբյուրը կիրակի օրը հայտնել է, որ մեկ օրում սիրիական ՀՕՊ-ը ոչնչացրել Է Թուրքիայի զինված ուժերի 6 հարվածային անօդաչու թռչող սարք: Նրա խոսքով՝ անօդաչու սարքերը հարվածներ են հասցրել կառավարական զորքերի դիրքերին՝ աջակցելով ահաբեկչական խմբավորումներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







