Սիրիայի տարածքում ահաբեկչական տարրերի դեմ պայքարը, որոնք հարվածներ են հասցնում նաև ռուսական ռազմական օբյեկտներին, կշարունակվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ «Մոսկվա» ծրագրին տված հարցազրույցում։
Պեսկովը նշել է, որ ահաբեկիչները Սիրիայում հարվածներ են հասցնում նաև ռուսական ռազմական օբյեկտներին, հետևաբար, անկախ որևէ հայտարարություններից, ահաբեկչական տարրերի դեմ պայքարը շարունակվելու է։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Սոչիի պայմանավորվածությունների համաձայն, Թուրքիան պետք է ապահովեր այդ ահաբեկչական տարրերի անգործության ռեժիմը:
«Ցավոք, Թուրքիան այդ պարտավորությունները չի կատարել, և ահաբեկիչները հարձակման են անցել սիրիական զինված ուժերի վրա»,- հայտարարել է Պեսկովը:
Պեսկովը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որի զինվորականները Սիրիայում են այդ երկրի լեգիտիմ ղեկավարության խնդրանքով։
«Սիրիայում գտնվող մյուս բոլոր երկրների զինվորականների Սիրիայում գտնվելը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







