Ուհանյան վիրուսով վարակվածների ամենամեծ թիվը Չինաստանում է, որտեղ հաշվարկվում է շուրջ 79 հազար հաստատված դեպք։ Չինաստանի սահմաններից դուրս վարակվածների թիվը 6 հազարի է հասնում։
Երկրորդ տեղում է Հարավային Կորեան, որտեղ վարակվածների թիվը կազմում է շուրջ երեք հազար մարդ։ Ընդ որում, այստեղ վարակվածների թիվն ավելի արագ է աճում, քան ՉԺՀ-ում։
Վարակվածների թվով երրորդ տեղում է Ճապոնիան, որտեղ հաշվարկվում է մոտ 931 հիվանդ, որից 705-ը Diamond Princess-ի կազմից, որը գտնվում է Յոկոհամայում՝ կարանտինային վիճակում։
ՈՒհանյան վիրուսով մահացածների թիվը Չինաստանի սահմաններից դուրս կազմում է 88 մարդ։ Նրանց մեծ մասը՝ 34 հոգի, մահացել է Իրանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







