Թուրքիայի զինված ուժերը Իդլիբում 33 թուրք զինվորականների զոհվելուց հետո հարձակվել են սիրիական կառավարական զորքերի 200-ից ավելի թիրախների վրա, վնասազերծվել են 300-ից ավելի զինծառայողներ, 5 ուղղաթիռ և 23 տանկ: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հայտարարությունը։
«Դավաճանական հարձակումից հետո ռեժիմի ավելի քան 200 թիրախներ գնդակոծվել են մեր ինքնաթիռներով, անօդաչու սարքերով և կրակային աջակցության ցամաքային միջոցներով։ Արդյունքում վնասազերծվել է 5 ուղղաթիռ, 23 տանկ, 23 հրետանային զենք, ՀՕՊ երկու համակարգ, ռեժիմի 309 զինծառայող», – հայտարարել է Աքարը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին Սիրիայի Իդլիբ նահանգում սիրիական կառավարական զորքերի կողմից օդային հարձակման հետևանքով ավելի քան 30 թուրք զինվորականների զոհվելու և վիրավորվելու մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







