Ռուսաստանի կառավարությունը կարգադրել է ժամանակավորապես դադարեցնել Իրանի քաղաքացիների մուտքը երկիր՝ կորոնավիրուսի տարածումից պաշտպանվելու համար։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում։
Ինչպես հաղորդում Է «Ռիա Նովոստին», սահմանափակումը գործում է փետրվարի 28-ի ժամը 0:00-ից և վերաբերում է աշխատանքի, ուսման, ինչպես նաև մասնավոր, տուրիստական և տարանցիկ նպատակներով Ռուսաստան ժամանող Իրանի քաղաքացիներին:
ԱԳՆ-ին հանձնարարվել է նաև կասեցնել իրանցիներին համապատասխան վիզաների տրամադրումը, իսկ ՆԳՆ-ին՝ աշխատանքի հրավերների և թույլտվությունների տրամադրումը:
Նախօրեին Ռուսաստանը ժամանակավոր արգելք էր սահմանել դեպի Իրան և Հարավային Կորեա կանոնավոր և չարտերային չվերթների համար։ Արգելքը չի տարածվում «Աերոֆլոտի», Mahan air-ի և Korean Air-ի վրա։ Նրանք կթռչեն Իրան և Հարավային Կորեա և հետ կվերադառնան Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանի Fտերմինալի միջոցով:
Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում վարակվածների թիվն արդեն գերազանցել է 78 հազարը, ավելի քան 2,7 հազարը մահացել է, ավելի քան 36 հազարը բուժվել է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







