ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը սիրիական Իդլիբ նահանգում։ Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը մեծ անհանգստությամբ է հետևում Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրավիճակի սրմանը և հաղորդագրություններին, թե տասնյակ թուրք զինվորականներ են զոհվել օդային հարվածի հետևանքով։ Գլխավոր քարտուղարը կրկին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և մտահոգություն է հայտնում ռազմական գործողությունների հետևանքով խաղաղ բնակիչների զոհվելու վտանգի կապակցությամբ», — հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







