Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են գործողությունները Սիրիայի Իդլիբ նահանգի հարավում ահաբեկչական «Ջեբհաթ ան-Նուսրայի» և այլ խմբերի դեմ, որոնց աջակցում է Թուրքիան: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը, փոխանցում է iz.ru-ն։
Փետրվարի 25-ին կեսօրից հետո սիրիական բանակն արդեն ազատագրել էր Բաարբո, Մաար-Թմաթար և Մաար-Թսին գյուղերը, ոչնչացնելով գրոհայինների բոլոր հենակետերն ու դիրքերը:
SANA-ի փոխանցմամբ՝ Ասադի բանակը շարունակել է հետապնդել մնացած ահաբեկիչներին, որոնք փախել են Քաֆր-Նաբալ քաղաքի ուղղությամբ:
Արդեն ուշ երեկոյան հաղորդվում էր, որ սիրիական բանակն ազատագրել է նաև Քաֆր-Նաբալը և շարժվում է նահանգային կենտրոն Իդլիբի ուղղությամբ: SANA-ի հաղորդմամբ՝ նաև Իդլիբի հարավում՝ Սերաքիբ քաղաքի մերձակայքում, սիրիական բանակը ոչնչացրել է թուրքական ԱԹՍ, որը հետախուզական նկարահանումներ էր անում օդում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







