Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:32

Backstreet Boys խմբի անդամ Նիք Քարթերին մեղադրել են անչափահասի նկատմամբ սեռական բռնության մեջ

Backstreet Boys խմբի անդամ Նիք Քարթերին մեղադրել են անչափահասի նկատմամբ սեռական բռնության մեջ

Backstreet Boys խմբի անդամ Նիք Քարթերին մեղադրել են անչափահասի նկատմամբ սեռական բռնության մեջ։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Պարբերականի տվյալներով՝ զոհ է դարձել Շենոն Ռութը, որն այժմ 39 տարեկան է։ Կինը տառապում է աուտիզմով և ուղեղային կաթվածով: Կինը Քարթերի դեմ հայց է ներկայացրել Նևադա նահանգի Քլարկ շրջանի դատարան։

Դատական փաստաթղթերից հայտնի է դառնում, որ միջադեպը տեղի է ունեցել 2001 թվականին։ Այն ժամանակ Ռութը ընդամենը 17 տարեկան էր։ Քարթերը Վաշինգտոնի Տակոմա քաղաքում խմբի համերգից հետո, իբր, տեսել է անչափահաս երկրպագուին, որը հերթ է կանգնել ինքնագրի համար և հրավիրել նրան ավտոբուսով շրջագայության: Այնտեղ արտիստը նրան ալկոհոլ է հյուրասիրել, ապա բռնաբարել աղջկան։ Տուժողի խոսքով՝ երգիչը վախեցրել է իրեն։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ եթե Ռութը ինչ-որ մեկին պատմի տեղի ունեցածի մասին, նրան «ոչ ոք չի հավատա»։

Կնոջ փաստաբանները նաև պնդում են, որ տեղի ունեցածի պատճառով Ռութը վարակվել է մարդու պապիլոմավիրուսով։

ABC հեռուստաալիքը արտիստին առաջադրված մեղադրանքներից հետո հրաժարվել է Backstreet Boys խմբի հատուկ սուրբծննդյան շոուի՝ a Very Backstreet Holiday ծրագրից:

Ինքը՝ Քարթերը, հերքում է բոլոր մեղադրանքները։ Նրա փաստաբան Մայքլ Հոլցի խոսքով՝ նման հայտարարությունները իրավաբանորեն հիմնավորված չեն և «բնավ չեն համապատասխանում իրականությանը»։

«Ցավոք, արդեն մի քանի տարի է, ինչ Միսս Ռութը մանիպուլյացիայի է ենթարկվել՝ կեղծ մեղադրանքներ առաջադրելով Նիք Քարթերի նկատմամբ։ Այդ մեղադրանքները ժամանակի ընթացքում բազմիցս և էապես փոխվել են», — հայտնել է երաժշտի պաշտպանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+