Եվրամիությունը որոշել է 230 մլն եվրո հատկացնել նոր կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարին։ Այս մասին երկուշաբթի Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է հակաճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԵՄ-ն շուրջ 230 մլն եվրո կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ ջանքերին օգնելու համար», – ասել է նա:
Նոր կորոնավիրուսի բռնկումը կազդի Եվրամիության տնտեսության վրա, նշել է Լենարչիչը՝ միաժամանակ ընդգծելով, որ դեռևս վաղ է խոսել կոնկրետ թվերի մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







