Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:28

Էրդողանը հույս ունի մարտի 5-ին Իդլիբում ստեղծված իրավիճակը քննարկել Պուտինի, Մակրոնի և Մերկելի հետ

Թուրքիայի առաջնորդը Իդլիբի թեման համարել է նույնքան կարևոր, որքան դա նախկինում եղել Է Աֆրինի դեպքում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է մարտի 5-ին Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակը քննարկել ռուս և  ֆրանսիացի գործընկերներ Վլադիմիր Պուտինի և  Էմանուել Մակրոնի, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Համապատասխան հայտարարությունը նա արել է շաբաթ Իզմիրում ելույթի ժամանակ, որի հեռարձակումը վարել է NTV հեռուստաալիքը, հաղորում է ՏԱՍՍ-ը։

«Իդլիբի թեման նույնքան կարևոր է, որքան դա նախկինում եղել Է Աֆրինինը և այն տարածքներինը, որտեղ իրականացվել է Թուրքիայի ԶՈՒ «Խաղաղության աղբյուր» գործողությունը։  Այս թեմայով ես երեկ մեր վճռականությունն արտահայտեցի պարոն Պուտինին, ինչպես նաև Մերկելին և Մակրոնին։  Ես մարտի 5- ին կհանդիպեմ Պուտինի, Մակրոնի և Մերկելի հետ, և մենք կրկին կքննարկենք այդ թեման», — ասել է Էրդողանը։

Նախօրեին Թուրքիայի նախագահը նաև կարծիք էր հայտնել, որ Սիրիայի հարցով քառակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ մարտին Ստամբուլում:

Իդլիբի դեէսկալացիայի գոտում իրավիճակը սրվել Է հունվարի վերջին, երբ ի պատասխան գրոհայինների կողմից հրադադարի խախտման, սիրիական զորքերը հարկադրված են եղել անցնել հակահարձակման, ինչի արդյունքում ազատագրվել է Հալեպի և Իդլիբի նահանգների զգալի տարածքը: Մոսկվան քանիցս աջակցություն է հայտնել ահաբեկիչների դեմ պայքարի այդ գործողություններին, մինչդեռ Անկարայում դրանք գնահատել են որպես խաղաղ կարգավորման վերաբերյալ կառավարական զորքերի կողմից Սոչիի պայմանավորվածությունների խախտում, ինչի կապակցությամբ Էրդողանը հայտարարել է Իդլիբում թուրքական զինվորականների կողմից պատասխան գործողություն անցկացնելու հնարավորության մասին: Այս ֆոնին վերջին օրերին հաճախակի են դարձել գրոհայինների հարձակումները սիրիական բանակի նոր դիրքերի վրա, որոնց հետ մղմանը փետրվարի 20-ին միացել են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+