Փարիզում բազմահազարանոց երթ է, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:
Այսօր Փարիզում բազմահազարանոց երթ է անցկացվում՝ ընդդեմ գնաճի և այդ հարցում իշխանությունների կողմից ցուցաբերվող անգործության: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Կյանքի թանկացման դեմ ակցիային մասնակցում են բազմաթիվ քաղաքական կուսակցություններ, ինչպես նաև արհմիություններ և ասոցիացիաներ։ Ցուցարարների պահանջների թվում են աշխատավարձերի և սոցիալական նպաստների բարձրացումը, էլեկտրաէներգիայի սակագների վերանայումը, ավելցուկային շահույթի հարկի սահմանումը, բնապահպանական ծրագրերում ներդրումներ իրականացնելը։ Ցուցարարները բողոքում են վառելիքի և սննդամթերքի թանկացման, ինչպես նաև կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ։
Աղբյուրը հայտնում է, որ Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների ուղղությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







