Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:55

Զելենսկին շքանշանով է պարգևատրել անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական ընկերության ղեկավարին

Զելենսկին շքանշանով է պարգևատրել անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական ընկերության ղեկավարին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է թուրքական Baykar անօդաչու սարքեր արտադրող ընկերության գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարի հետ:

Ինչպես հաղորդում է «Интерфакс-Украина»-ն, հանդիպման ընթացքում կողմերը հիմնական ուշադրություն են դարձրել «ուկրաինական բանակի պաշտպանունակության ուժեղացման համար» ընկերության հետ Ուկրաինայի հետագա համագործակցությանը, ինչպես նաև քննարկել են Ուկրաինայում ընկերության գործարանի կառուցման մանրամասները և ուկրաինական դետալների օգտագործմամբ նոր արտադրանքի արտադրությունը:

Նշվում է, որ Զելենսկին բարձր է գնահատել Բայրաքթարի և նրա ընկերության ներդրումը ուկրաինական զինված ուժերի «հզորության մեծացման» գործում և նրան հանձնել է «վաստակի համար» I աստիճանի շքանշանը: «Ուկրաինայում յուրաքանչյուրը գիտի, թե ինչ է Բայրաքթարը, գիտի ձեր ընկերությունը։ Շնորհակալ եմ ձեզ, շնորհակալություն եմ հայտնում Նախագահ Էրդողանին ռուսական ագրեսիայի դեմ այս պատերազմում Թուրքիայի քաղաքացիներին աջակցելու համար», — Զելենսկու խոսքերն է մեջբերում գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան նախատեսում է Baykar Makina ընկերությունից գնել Bayraktar տասնյակ հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ուկրաինական տարածքում կառուցել նշված տեսակի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+