Կրասնոդարի երկրամասի արտակարգ իրավիճակների նախարարությունը օգոստոսի 19-ին նախազգուշացում է հայտարարել Սոչիում տորնադոյի վտանգի մասին։ Դրա առաջացումը Մագրի-Վեսյոլոյե շրջանում հնարավոր է 18-20 ժամից մինչև օրվա վերջ, նշում է ՌԻԱ Նովոստին։
Տորնադոյի դեպքում խորհուրդ է տրվում ապաստան գտնել փոսում, հորում կամ ձորում։ Քաղաքացիներին և զբոսաշրջիկներին հորդորել են զգույշ լինել էլեկտրական լարերի նկատմամբ, որոնք կարող են անջատվել աղետի հետևանքով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







