ԱՄՆ-ն վիզային պատժամիջոցներ է սահմանում Բելառուսի իշխանությունների 100 ներկայացուցիչների և նրանց հետ կապված անձանց նկատմամբ: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ այդ անձինք ժողովրդավարական ինստիտուտների խարխլմանն են նպաստել:
«Այսօր մենք հայտարարում ենք Բելառուսի կառավարության 100 պաշտոնատար անձանց և նրանց հետ կապված անձանց նկատմամբ վիզային սահմանափակումներ սահմանելու մասին՝ ժողովրդավարական ինստիտուտներին վնաս հասցնելու համար»,- ասված է Բլինքենի տարածած գրավոր հայտարարության մեջ:
Ինչպես տեղեկացրել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը, վիզային նոր սահմանափակումների տակ են հայտնվել նախագահի վարչակազմի, ՆԳՆ-ի, պետական անվտանգության կոմիտեի, ԿԸՀ-ի, Քննչական կոմիտեի, Բելառուսի տրանսպորտի նախարարության աշխատակիցները, ինչպես նաև հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչները և մի շարք այլ անձինք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







