Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:31

Քրդական կազմավորումները պետք է լքեն Թուրքիայի հետ սահմանի մոտ 30 կիլոմետրանոց գոտին. Էրդողան

Քրդական կազմավորումները պետք է լքեն Թուրքիայի հետ սահմանի մոտ 30 կիլոմետրանոց գոտին. Էրդողան

Թեհրանում կայացել է «Աստանայի եռյակի»՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների գագաթաժողովը։

Ինչպես հաղորդում է «Интерфакс»-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել է, որ քրդական կազմավորումները պետք է լքեն Թուրքիայի հետ սահմանի մոտ 30-կիլոմետրանոց գոտին:

«Եկել է ժամանակը, երբ մենք պետք է մաքրենք այդ տարածքները անջատողականների և ահաբեկիչների սպառնալիքներից», — ասել է նա: Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը չի կարող հաշտվել թուրք-սիրիական սահմանին քրդական խմբավորումների ներկայության հետ։ Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը Թուրքիայի «գերակա խնդիրն է»:

Իր հերթին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է Սիրիայի տարածքային ամբողջականությունը խախտելու անթույլատրելիության մասին:

«Փորձը ցույց է տվել, որ Սիրիայի տարածքային ամբողջականության խախտումը ոչ մի կերպ չի կարող օգնել ահաբեկչության դեմ պայքարում։ Ուստի Սիրիայի տարածքային ամբողջականության և անկախության հարգումը սկզբունք է, որը չի կարելի խախտել։ Միասնական Սիրիան՝ անկախ, առանց օտարերկրյա ուժերի անօրինական ներկայության, կօգնի այդ երկրի ժողովրդին և կօգնի նաև հարևան երկրներին», — ասել է նա։

Հարևան երկրների հետ Սիրիայի սահմանների անվտանգությունն ապահովելու միակ միջոցը Ռաիսին համարել է հարևան երկրների հետ համագործակցությամբ նրա զինված ուժերի առավել ակտիվ ներկայությունը: «Ամերիկացիների անօրինական ներկայությունը դարձել է ապակայունացնող գործոն, բացի այն, որ ամերիկացիները մեծացնում են իրենց ռազմակայանների քանակը, նրանք նաև թալանում են բնական ռեսուրսները», — նշել է նա:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ հատուկ մտահոգություն է առաջացնում սիրիական իշխանությունների կողմից չվերահսկվող տարածքներում տիրող իրավիճակը: «Տեսնում ենք, որ այդ շրջաններից ելնում են հանցավորության, ծայրահեղականության, անջատողականության իրական սպառնալիքները։ Դրան մեծապես նպաստում է արևմտյան պետությունների ապակառուցողական գիծը՝ ԱՄՆ — ի գլխավորությամբ», — ասել է նա։

«Ուստի կարևոր է, որ մեր եռակողմ ձևաչափով լրացուցիչ քայլեր ձեռնարկվեն, ուղղված լինեն այդ շրջաններում իրադրության կայունացմանը և դրանց վերադարձմանը Սիրիայի օրինական կառավարության վերահսկողությանը: Վստահ եմ, որ մեր երկրները կշարունակեն գործնականում ամրապնդել փոխգործակցությունը՝ ի շահ սիրիական հողում մնացած միջազգային ահաբեկչության օջախների վերջնական ոչնչացման։ Պետք է վերջ դնել Սիրիայում ԻՊ-ի և այլ ծայրահեղական խմբավորումների ներկայությանը», — եզրափակել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինն ընդգծել է, որ Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքները պետք է վերադառնան սիրիական իշխանությունների վերահսկողության տակ: «Այսուհետ ևս ուշադիր հետևելու և հստակ կանխելու ենք Սիրիայի տարածքում գտնվող զինյալների արտաքին ուժերի օգտագործումը սեփական եսասիրական, աշխարհաքաղաքական խնդիրների լուծման համար, ինչպես ընդհանուր առմամբ մերձավորարևելյան տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս», — ասել է Պուտինը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+