Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:55

Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀԱՊԿ Միացյալ շտաբ

Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀԱՊԿ Միացյալ շտաբ

Այսօր Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը կից Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիագովը և ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանն այցելել են ՀԱՊԿ Միացյալ շտաբ:

Այս մասին Armenia Today-ին հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։

Աշխատանքային հանդիպման ընթացքում ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հյուրերին տեղեկացրել է ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական շահերի, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունն ապահովող կազմակերպության Հավաքական անվտանգության համակարգի, նրա կառավարման մարմինների, ուժերի և միջոցների, ինչպես նաև ՀԱՊԿ ձևաչափով զորքերի և ուժերի համատեղ պատրաստման մասին:

Վաղարշակ Հարությունյանը, Վիկտոր Բիյագովը, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանն այցելել են ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի որոշումների ընդունման սրահ, որտեղ իրականացվում է կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակի և զարգացման միտումների վերաբերյալ տեղեկատվության հավաքումը, վերլուծությունն ու փոխանակումը, ինչպես նաև ՀԱՊԿ կանոնադրական և աշխատանքային մարմինների գործունեությանը տեղեկատվական-վերլուծական և տեղեկատվական-տեխնոլոգիական աջակցությունը՝ ի շահ ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության ապահովմանն ուղղված որոշումների ժամանակին ընդունման:

Հյուրերին պատմել են նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին և ներկայացրել միջազգային ռազմական կենտրոնում տեղակայված դասախոսությունների և ցուցասրահի պատմական ցուցադրությանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+