Թուրքիայի Մուղլա նահանգում կրկին անտառային հրդեհ է բռնկվել։
Ինչպես հաղորդում է Trend-ը, կրակի դեմ պայքարին միացել են նաև զինվորականները։
Նշվում է, որ կրակի տեղայնացմանը խանգարում է ուժեղ քամին։
Հիշեցնենք, որ հունիսի վերջին Մուղլա նահանգում կրկին անտառային հրդեհներ էին բռնկվել, որոնք վնաս էին հասցրել մոտ 4,5 հազար քառ. կմ մակերեսով բուսականությանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







