Իրանը Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) կընդունվի այս տարի, Սամարղանդի գագաթնաժողովում կստորագրվի ՇՀԿ անդամ Իրանի պարտավորությունների մասին հուշագիր: РИА Новости -ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վլադիմիր Նորովը:
«Այս տարի Ուզբեկստանի նախագահության շրջանակներում Իրանը՝ որպես դիտորդ երկիր, կընդունվի ՇՀԿ-ի անդամ… Սամարղանդում կստորագրվի նաև ՇՀԿ-ի անդամ Իրանի պարտավորությունների մասին հուշագիր», — հայտարարել է Նորովը Մոսկվայում կայացած կլոր սեղանի ժամանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







