Հունիսի 27-ին Գերմանիայում «Մեծ յոթնյակի» հանդիպման ժամանակ ԱՄՆ-ն հայտարարել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում։
Պատժամիջոցները կներառեն:
— Ռուսական խոշոր պետական ձեռնարկությունների սահմանափակումների ցուցակի ընդլայնում,
— ՌԴ-ից ավելի քան 570 ապրանքախմբի համար մաքսատուրքի բարձրացումը 2,3 մլրդ դոլարի չափով,
— ԱՄՆ-ում ռուսական ոսկու ներմուծման արգելքը,
— ամերիկյան տեխնոլոգիական արտադրանք գնող ռուսական ընկերությունների արգելումը, օրինակ, կիսահաղորդիչներ։
Միևնույն ժամանակ, «Մեծ յոթնյակի» պետությունները պարտավորվում են Ուկրաինային ֆինանսական, հումանիտար, ռազմական և դիվանագիտական աջակցություն ցուցաբերել «այնքան ժամանակ, որքան պահանջվում է»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







