Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:28

Ուկրաինան դեռ խորհրդային ռազմական տեխնիկայի մատակարարման կարիք ունի. Ջոն Քիրբի

Ուկրաինան դեռ խորհրդային ռազմական տեխնիկայի մատակարարման կարիք ունի. Ջոն Քիրբի

Հատուկ գործողության հենց առաջին շաբաթներին զգալի ուշադրություն է դարձվել այն բանին, որ Ուկրաինան ստանա համակարգեր, «որոնց հետ նրանք կարողանում են վարվել», — հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչՋոն Քիրբին՝ հավելելով, որ դրա կարիքը մինչ օրս կա: «Նրանք մինչև հիմա օգտագործում են այդ համակարգերը»,— ասել է Ջոն Քիրբին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ինքնաթիռում ճեպազրույցի ժամանակ։

Այժմ մարտական գործողությունները կենտրոնացված են Դոնբասում, այնտեղ կարևոր է ժամանակակից հեռահար հրետանին, նշել է Քիրբին։ «ԱՄՆ— ն պատրաստ էր միանալ և այլ արևմտյան և ամերիկյան համակարգեր տրամադրել Ուկրաինային», — հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը: Նա պարզաբանել է, որ դա որոշակի նախապատրաստություն է պահանջում, ինչի համար պետք է մարտական գործողություններից դուրս բերել ուկրաինացի զինվորների մի մասը։

Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է ճիշտ հավասարակշռություն գտնել այս հարցում։ «Որպեսզի նրանք ստանան համակարգեր, որոնց նրանք արդեն սովոր են, որոնք նրանց անհրաժեշտ են, որպեսզի առանց անհրաժեշտության չիջնի մարտադաշտում նրանց մարտունակությունը»,— ասել է պարոն Քիրբին: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն գոհ է ռազմական տեխնիկայի այն մատակարարումներից, որոնք իրականացնում են իրենց դաշնակիցները:

Ավելի վաղ Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել էր HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Նրանք տեսականորեն կարող են Ուկրաինայի տարածքից խոցել Ռուսաստանի տարածքում առկա նպատակակետերը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+