ՌԴ Ռոստովի մարզում Су-25 ռազմական ինքնաթիռը վթարի է ենթարկվել պլանային ուսումնավարժական թռիչքի ժամանակ, հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
«Թռիչքն իրականացվել է առանց մարտական կազմի, ինքնաթիռն ընկել է ամայի վայրում, ավերածություններ չկան», — հայտարարել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Նախնական տվյալներով՝ պատահարի պատճառ կարող էր դառնալ տեխնիկական անսարքությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







