ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել է, որ Ռուսաստանում կարող է վերսկսվել «Волга» և «Победа» մակնիշի մեքենաների արտադրությունը։
Նախարարի խոսքով՝ նախագծերը կարող են իրականացվել տարբեր վայրերում, այդ թվում՝ Նիժնի Նովգորոդում, սակայն արտադրության մեկնարկի ժամկետները Դենիս Մանտուրովը չի նշել։
Հիշեցնենք, որ «Победа»-ի արտադրման աշխատանքները ԽՍՀՄ-ում սկսվել էին դեռևս 1943 թվականի փետրվարին՝ Ստալինգրադի ճակատամարտի ավարտից անմիջապես հետո։ Ենթադրվում է, որ այս մոդելը առաջին ամբողջությամբ ներքին մշակուման արդյունք էր, որը չի պատճենահանվել օտարերկրյա բրենդներից:
Առաջին ավտոմեքենաները դուրս են եկել 1946 թվականի հունիսի 28-ին Գորկու ավտոգործարանից։ Արտադրության ընդամենը 12 տարվա ընթացքում թողարկվել է 235 999 մեքենա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







