Զինված գրոհայինների խումբը շաբաթ օրը հարձակում է գործել Քաբուլի արևմուտքում գտնվող Սիկխի տաճարի վրա։ Այս մասին հայտնել է Ariana News հեռուստաալիքը։
Հարձակվողները նռնակներ են նետել շենքի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել են անվտանգության աշխատակիցը և սիկխական համայնքի անդամներից մեկը:
«Թալիբների անվտանգության ուժերը օպերատիվ ժամանել են դեպքի վայր եւ ոչնչացրել հարձակվողներից մեկին», — ասել է Զադրանը: Ցավոք, այդ հարձակման զոհ Է դարձել սիկխական համայնքի անդամը, իսկ ևս 7-ը վիրավորվել են»։
«Թալիբան» շարժման կառավարության ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Աբդուլ Նաֆի Թահորի տեղեկություններով՝ զինված հարձակումից որոշ ժամանակ անց տաճարի մոտ ականապատված ավտոմեքենա է պայթեցվել: Նրա խոսքով՝ տուժածներ չկան։
Իր հերթին Քաբուլում սիկհական համայնքի առաջնորդ Գուրնամ Սինգհը նշել է, որ տաճարում բռնկված հրդեհը հաջողվել է մարել: «Սովորաբար առավոտյան մեզ մոտ են գալիս մի քանի սիկխ հավատացյալներ, որպեսզի աղոթենք տաճարում», — ասել է նա:
Քաբուլում բնակվում է շուրջ 200 սիկհ, 1970 — ական թվականներին նրանք ամբողջ Աֆղանստանով շուրջ 500 հազար են եղել:
2020 թվականի մարտին զինված մարդիկ ներխուժել են Աֆղանստանի մայրաքաղաքի սիկհների տաճար և սպանել առնվազն 25 մարդու: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







