Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:36

Ուկրաինայում հնարավոր են համարում օգոստոսի վերջին Ռուսաստանի հետ բանակցություններին վերադառնալը

Ուկրաինայում հնարավոր են համարում օգոստոսի վերջին Ռուսաստանի հետ բանակցություններին վերադառնալը

Կիևը կարող է Մոսկվայի հետ բանակցություններին վերադառնալ օգոստոսի վերջին՝ այն բանից հետո, երբ վերջինս մտադիր է հակահարձակման գնալ որոշ հատվածներում։ Այս մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արահամիան։

«Օգոստոսի վերջին», — ասել է նա՝ ուրբաթ օրը պատասխանելով այն հարցին, թե երբ Ուկրաինան կկարողանա շարունակել բանակցությունները: — Մենք չենք ուզում կիսվել ռուսների հետ մեր ծրագրերով, քանի որ նրանք կարող են տեսնել այն բաց աղբյուրներում. բայց ես կարծում եմ, որ մենք հակահարձակման գործողություն կիրականացնենք որոշ տեղերում»։

Արախամիան ընդգծել է, որ Ուկրաինան չի ընդունի «տարածքի կորուստը, դա իրավաբանորեն անհնար է»: «Բայց մենք կարող ենք քննարկել քաղաքական համաձայնագիրը, որը մենք առաջարկել ենք Ստամբուլում։ Այսպիսով, մենք Ղրիմի հարցը չէինք բարձրացնի որոշակի տարիների ընթացքում, օրինակ։ Այսպիսով, պայմանավորվածությունը ձեռք կբերվեր ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ու քաղաքական ճանապարհով, իսկ դա արդեն փոխզիջում կլիներ», — հավելել է նա։

Ռուս-ուկրաինական բանակցություններն ընթանում են փետրվարի 28-ից։ Մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել Բելառուսում, այնուհետև կողմերը շարունակել են շփումը տեսակապով: Ապրիլի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին հայտարարել էր, որ Կիևը, հրաժարվելով Թուրքիայի հետ բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններից, այդ գործընթացը փակուղի է մտցրել։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ապրիլի 20-ին հայտարարել է, որ Մոսկվան Կիևին է փոխանցել հստակ ձևակերպումներով համաձայնագրերի մասին փաստաթղթի նախագիծը և սպասում է պատասխանի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+