Ներդրումներ կատարեք ռուսական տնտեսության մեջ, որպեսզի Արևմուտքում չկորցնեք հարյուրավոր միլիոններ: Խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին նման կոչով է դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա կարծում է, որ գործարարները պետք է իրենց և իրենց երեխաների ապագան կապել հայրենիքի հետ։
Ավելի վաղ Ռուսաստանից մեկնել էին մի քանի խոշոր գործարարներ, որոնց թվում Օլեգ Տինկովն էր: Փորձագետները ենթադրում են, որ մինչև 2022 թվականի վերջը Ռուսաստանը կարող է լքել ավելի քան 15 հազար դոլարային միլիոնատեր:
Ելույթ ունենալով Պետերբուրգի տնտեսական համաժողովում՝ Վլադիմիր Պուտինը կոչ է արել խոշոր գործարարներին եւ կառավարիչներին իրենց և իրենց երեխաների ապագան կապել հայրենիքի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







