Կատալոնիայի ինքնավար համայնքում բախվել են մարդատար գնացքը և բեռնատար գնացքի լոկոմոտիվը, որի հետևանքով առնվազն 29 մարդ է տուժել։ Այս մասին ասված է ինքնավարության քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչության մամուլի հաղորդագրությունում, որը տարածվել է երկուշաբթի օրը, հաղորդում է TACC-ը։
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը՝ տեղական ժամանակով ժամը 22:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 24:00-ին), Տարագոնա նահանգի Վիլա-Սեկա գյուղում։ Նշվում է, որ Բարսելոն-Տորտոսա երթուղով 75 ուղևոր տեղափոխող գնացքը բախվել է լոկոմոտիվին։
Միջադեպի պատճառները դեռ պարզված չեն։ Տեղի ունեցածի փաստով հետաքննություն է սկսվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







