Հունաստանն Արևմուտքի օգնությամբ փորձում է Էգեյան ծովում ուժերի հավասարակշռությունն իր օգտին փոխել, սակայն նա պետք է սովորի Ուկրաինայի փորձից, РИА Новости-ին հայտարարել է ահաբեկչության և անվտանգության հարցերով թուրք հայտնի փորձագետ Աբդուլա Ագարը:
«Հունաստանը, որը Արևմուտքից ստանում է Belharra ֆրեգատները, Tip-214 սուզանավերը, Rafale և F-35 կործանիչները, ցանկանում է Էգեյան ծովում ուժերի հավասարակշռությունը փոխել իր օգտին, բայց պետք է սովորի Ուկրաինայի փորձից, որը նույնպես արել է և շարունակում է ամեն ինչ անել հավաքական Արևմուտքի հրահանգներին համապատասխան: Ստեղծված իրավիճակում Հունաստանը պետք է գիտակցի, որ Թուրքիան ժամանակակից սպառազինության բավականին պատկառելի զինանոց ունի, որպեսզի դիմակայի նմանատիպ մարտահրավերներին»,- ասել է թուրք փորձագետը։
Նրա խոսքով՝ Հունաստանի քաղաքական հավակնությունները, որոնք ծագել են բռնապետության և դրսից միջամտության պայմաններում, կարող են աղետ դառնալ իր իսկ համար:
«Բոլորս հիշում ենք, թե ինչպես և ինչից սկսվեցին Ուկրաինայի խնդիրները։ Լավ կլիներ, որ Աթենքը դասեր քաղեր Կիևի սխալներից։ Հունաստանը չունի զորավարժությունների անցկացման Թուրքիայի նույնիսկ մեկ տասներորդ փորձը… շատ չէի ցանկանա, որ Հունաստանն իր պատմության մեջ ամենամեծ սխալը կատարեր։ Ինձ թվում է, որ այդ երկիրը չպետք է վերածվի մեծ ձկների համար նախատեսված փոքր ձկան»,– ընդգծել է Ագարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







