Թուրքիայում առնվազն 8 մարդ է զոհվել, ևս 10-ը՝ վիրավորվել Բալըքեսիր նահանգում միկրոավտոբուսի և բեռնատարի ճակատային բախման հետևանքով։
Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Demirören գործակալությունը։ Նրա տվյալներով՝ միջադեպի հետևանքով վեց մարդ է զոհվել տեղում, ևս երկուսը մահացել են հիվանդանոցում:
Հաղորդվում է, որ շարունակվում են զոհերի և վիրավորների ինքնությունը պարզելու աշխատանքները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







