Բրիտանական սննդարդյունաբերությունը էներգակիրների արժեքի աճի պատճառով կոլապսի եզրին է հայտնվել։ Իրավիճակն, ըստ The Telegraph պարբերականի, կապված է հակառուսական պատժամիջոցների հետ։
Ավելի վաղ CF Fertilizers ընկերությունը հայտարարել էր Չեստեր քաղաքի մոտ երկրի խոշորագույն գործարանի փակման մասին, որն ապահովում էր ազոտական պարարտանյութերով գյուղատնտեսական հողերի մշակումը։
Կազմակերպությունում հստակեցրել են, որ այլևս չեն կարող իրենց թույլ տալ ձեռնարկություն պահել գազի թանկացման և բնապահպանական բարձր հարկերի պայմաններում:
Ֆերմերների ազգային միության (NFU) ղեկավարի տեղակալ Թոմ Բրեդշոուն հայտարարել է, որ գործարանի կանգնեցման մասին լուրը ևս մեկ հարված է բրիտանացի ֆերմերներին, որոնք տառապում են աներևակայելի բարձր գնաճից:
Գյուղատնտեսական արդյունաբերության կոնֆեդերացիայի մասնագետ Ջո Գիլբերտսոնի խոսքով ՝ ազոտական պարարտանյութի պակասը կազդի կաթի, մսի և հացի գնի վրա: Հացահատիկի ներկրումն այժմ չափազանց դժվար է ուկրաինական ճգնաժամի սրման պատճառով, նշել է նա:





































