Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի հայտարարել է, որ հաջորդ տարի նախագահական ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը:
«Թույլ տվեք հայտարարել, որ Թայիփ Էրդողանը «Ժողովրդական դաշինքի» թեկնածուն է», — հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Իզմիրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հանրահավաքում:
«Ժողովրդական դաշինքը» ներառում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և «Ազգայնական շարժում» կուսակցությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







