Խերսոնի մարզի իշխանությունները չեն բացառել ՀԱՊԿ-ին դիմելը՝ իրավակարգի պահպանման համար խաղաղապահ զորակազմ ներգրավելու խնդրանքով։
Այս մասին ТАСС-ին հայտնել 1 Ռուսաստանի կողմից ռազմա-քաղաքացիական վարչակազմի ղեկավար նշանակված Վլադիմիր Սալդոն։
«Ես չեմ բացառում նման հնարավորությունը, եթե այն լինի և մեզ կարողանան աջակցել, քանի դեռ ձևավորվում են մեր իրավապահ մարմինները», — ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Սալդոյի խոսքով՝ խաղաղապահ ուժերը կարող են օգնել իշխանություններին հասարակական կարգի, տարբեր օբյեկտների ենթակառուցվածքների, մշակութային-զանգվածային միջոցառումների պահպանման հարցում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







