Արևմտյան երկրները, գիտակցելով, որ Ռուսաստանի պատժամիջոցներն ու մեկուսացումը անհրաժեշտ արդյունք չեն տալիս, ամեն կերպ փորձում են փոխզիջումների ընդունելի ճանապարհ գտնել, РИА новости-ի փոխանցմամբ՝ գրում է Ուիլյամ Մոլոնին The Hill-ի հոդվածում:
«Սահմանափակող միջոցները մեծ վնաս են հասցնում արևմտյան տնտեսությանը։ Ռուբլին մայիսին հասել է երկամյա առավելագույնին, իսկ ռուսական էներգետիկ և գյուղատնտեսական արտահանումը Մոսկվային ռեկորդային եկամուտներ է բերում», — ասված է հրապարակման մեջ:
Հեղինակի կարծիքով՝ Վաշինգտոնը չկարողացավ ամբողջ աշխարհը համախմբել Մոսկվայի դեմ։ Այսպես, 195 երկրներից միայն 65-ն են համաձայնել միանալ ամերիկյան պատժամիջոցների ռեժիմին։ Մինչդեռ այնպիսի հսկաներ, ինչպիսիք են՝ Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, Մեքսիկան և Ինդոնեզիան հրաժարվել են մասնակցել այդ տնտեսական պատերազմին։
«Այս ամենը խոսում է այն մասին, որ ոչ թե Ռուսաստանն է աշխարհի ամենամեկուսացված գերտերությունը, այլ, հնարավոր է, հենց Միացյալ Նահանգները», — եզրափակել է մեկնաբանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







