Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:29

Թուրքիան պահանջել է ՆԱՏՕ-ի նոր հայեցակարգում ահաբեկչության մասին կետ  ներառել

Թուրքիան պահանջել է ՆԱՏՕ-ի նոր հայեցակարգում ահաբեկչության մասին կետ  ներառել

ՆԱՏՕ-ի նոր հայեցակարգին պետք է ավելացվեն ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարի քայլերը։ Նման պահանջով Հյուսիսատլանտյան դաշինքին է դիմել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է ТАСС-ը։

«ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգում պետք է վճռական քայլեր ներառել՝ ահաբեկչության ցանկացած դրսևորումների դեմ պայքարելու համար։ Դաշինքի առաջիկա գագաթնաժողովում կարևոր որոշումներ կընդունվեն», — հայտարարել է նախարարը։

Չավուշօղլուն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պատասխան է ակնկալում Ֆինլանդիայից և Շվեդիայից Անկարայում կայացած հանդիպումից հետո, որտեղ քննարկվել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը:
Ավելի վաղ Չավուշօղլուն հայտնել էր, որ Թուրքիան պատրաստ է համաձայնել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հետ միայն Հելսինկիի և Ստոկհոլմի կողմից Անկարայի հետ խնդրահարույց հարցերի վերաբերյալ գրավոր երաշխիքների դիմաց: «Շվեդիան և Ֆինլանդիան պետք է դադարեցնեն ահաբեկիչներին աջակցելը, մենք նրանցից գրավոր համաձայնություն ենք ցանկանում կոնկրետ քայլերի վերաբերյալ», — հայտարարել է նա:

Մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ չի աջակցի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը և խնդրել էր այդ երկրների ղեկավարությանը չնեղանալ իրենից: Նա որոշումը բացատրել է նրանով, որ Անկարան համաձայն չէ դաշինք ընդունել այն պետություններին, որոնք իր դեմ սահմանափակումներ են մտցրել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+