Սիրիային անհրաժեշտ են քաղաքական կարգավորում և հումանիտար աջակցություն, այլ ոչ թե ռազմական գործողություններ նրա սահմանների մոտ։ Այս մասին երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ խնդրելով մեկնաբանել իր հարավային սահմանային տարածքում անվտանգության գոտի ստեղծելու Թուրքիայի ծրագրերը։
«Մենք կողմ ենք Սիրիայի տարածքային ամբողջականությանը։ Սիրիան ռազմական գործողությունների կարիք չունի, — ասել է նա։ — Սիրիան քաղաքական լուծման և էլ ավելի հումանիտար աջակցության կարիք ունի։ Մենք աշխատում ենք այս երկու հարցերի շուրջ»։
Ինչպես երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքիան մտադիր է ավարտել իր հարավային սահմանների մոտ 30 կմ խորությամբ անվտանգության գոտու ստեղծման գործընթացը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







