Լլոյդ Օսթինը նշել է, որ մայիսի 19-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կարգադրել է 100 մլն դոլար հատկացնել անվտանգության ոլորտում՝ Ուկրաինայի զինված ուժերին անհրաժեշտ սպառազինություն տրամադրելու համար, հաղորդում է ТАСС-ը
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ, որպեսզի նրա հետ քննարկի Կիևի սպառազինության կարիքները: Այս մասին ասված է ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի քարտուղար Ջոն Քիրբիի՝ շաբաթ օրը տարածված գրավոր հայտարարության մեջ։
«Նախարար Օսթինը նաև ընդգծել է, որ մայիսի 19 — ին [ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը] կարգադրել է լրացուցիչ 100 մլն դոլար հատկացնել անվտանգության ոլորտում՝ Ուկրաինայի զինված ուժերին հրետանի, հակաօդային պայքարի միջոցներ, ռազմական տրանսպորտային միջոցներ, դաշտային սարքավորումներ և պահեստամասեր տրամադրելու համար», — հավելել է Քիրբին:
Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ Ուկրաինային նոր ռազմական օգնություն ցուցաբերելու Արևմուտքի համակարգող խմբի երկրորդ նիստը տեղի կունենա մայիսի 23-ին առցանց ձևաչափով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







