Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին մայիսի 16-18-ն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, որտեղ կքննարկի լրացված հարցաշարը, որը Վրաստանն ստացել է Եվրամիությանն անդամակցելու շուրջ քննարկումների մեկնարկի համար: Այս մասին, TACC-ի փոխանցմամբ, հայտնում են Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:
«Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին մայիսի 16-18-ն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Իլյա Դարչիաշվիլին հանդիպել է Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարների հետ, որոնք Բրյուսելում հավաքվում են ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստին: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են եվրոպական ինտեգրման օրակարգը, Եվրահանձնաժողովի հարցաթերթի՝ վրացական կողմի լրացման հետ կապված հարցերը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մարտի 3-ին Եվրամիությանն անդամակցելու հայտ է ուղարկել ԵՄ-ին: Ի պատասխան՝ ապրիլի 11-ին Եվրամիությունը Վրաստանին հարցաթերթիկ է փոխանցել: Մայիսի 2-ին Վրաստանը Եվրամիությանն է ուղարկել լրացված փաստաթղթի առաջին մասը, իսկ մայիսի 10-ին՝ երկրորդ մասը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







