Ֆինլանդիայի զինված ուժերը, ընդհանուր առմամբ, համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին, դրանց ինտեգրումը բարդություն չի ներկայացնի։ Նման կարծիք է հայտնել Պենտագոնի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Նրանք արդեն ընդհանուր առմամբ օգտագործում են ՆԱՏՕ-ի ստանդարտների համակարգերն ու սարքավորումները։ Նրանց ինտեգրումն ամենևին էլ բարդ չի լինի։ Մենք մշտապես համագործակցում ենք և զորավարժություններ ենք անցկացնում ֆինների և շվեդների հետ», — ասել է Քիրբին։
«Այդ որոշումն, անկասկած, պատմական է նախևառաջ Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի համար»,- կարծում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:
Ապրիլի սկզբին ակտիվացել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության շուրջ քննարկումը։ Դաշինքի հիմնական անդամները պաշտպանել են նման գաղափարը։ Ֆինլանդիայի խորհրդարանի անդամների մեծ մասը կողմ է արտահայտվել միանալուն։ Նման հնարավորություն է քննարկում նաև Շվեդիան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







