Ամերիկացի դասական փոփ-արտ Էնդի Ուորհոլի աշխատանքը՝ դերասանուհի Մերիլին Մոնրոյի Shot Sage Blue Marilyn դիմանկարը, Christie’s աճուրդում վաճառվել է 195 մլն դոլարով: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
195 մլն դոլարով դիմանկարի վաճառքը ռեկորդ է սահմանել որպես ԱՄՆ-ից որևէ նկարչի ամենաթանկ ստեղծագործություն, որը վաճառվել է աճուրդում, ինչպես նաև 20-րդ դարի ամենաթանկ նկարը։ Այս մասին նշել Է New York Times թերթը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ աճուրդի ժամանակ դիմանկարի ակնկալվող արժեքը գնահատվում էր մոտ 200 մլն դոլար:
Սպասվում է, որ վաճառքից ստացված միջոցները կօգտագործվեն բարեգործության համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







