Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:11

«Յոթնյակի»  երկրների առաջնորդները հայտարարել են, որ մտադիր են «թույլ չտալ» Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում

«Յոթնյակի»  երկրների առաջնորդները հայտարարել են, որ մտադիր են «թույլ չտալ» Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում
epa04770468 The negotiating table of the G7 Finance Ministers meeting and the flags of the participating states are seen in the Taschenbergpalais in Dresden, Germany, 27 May 2015. A meeting of the G7 Finance Ministers and Central Bank governors takes place in the Saxon capital from 27 May to 29 May. EPA/MATTHIAS HIEKEL

Մեծ յոթնյակի (G7) երկրների առաջնորդները հայտարարել են Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը թույլ չտալու մտադրության մասին։ Այս մասին ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է ТАСС-ը։

«Մեծ յոթնյակը և Ուկրաինան միասնական են այս դժվարին պահին և այդ երկրի ժողովրդավարական, բարգավաճ ապագայի ապահովման իրենց ձգտման մեջ։ Մենք նախկինի պես միասնական ենք Ուկրաինայի դեմ պատերազմում նախագահ Պուտինի հաղթանակը թույլ չտալու մեր վճռականության հարցում», — մեջբերում է գործակալությունը կոմյունիկեի խոսքը։

G7-ի առաջնորդները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ առցանց հանդիպման ընթացքում պատրաստակամություն են հայտնել շարունակել աջակցությունն Ուկրաինային: Բացի այդ, G7-ի երկրները պարտավորվում են աստիճանաբար վերջ դնել ՌԴ-ից էներգառեսուրսների ներմուծումից կախվածությանը։

«Մենք պարտավորվում ենք աստիճանաբար նվազեցնել մեր կախվածությունը ռուսական էներգակիրներից։ Մենք կհոգանք, որպեսզի դա անենք ժամանակին, կանոնակարգված և այնպես, որպեսզի աշխարհին ժամանակ տրամադրենք այլընտրանքային մատակարարումներ ապահովելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+