HBO Max սթրիմինգ ծառայությունն իր YouTube-ալիքում ցուցադրել է «Գահերի խաղը» փրիքվելի թիզեր-թրեյլերը՝ «Վիշապի տունը» սերիալը, որի հիմքում ընկած է Ջորջ Ռ.Ռ. Մարտինի «Բոցը և արյունը» գիրքը:
Սերիալի գործողությունը ծավալվում է «Գահերի խաղում» նկարագրված իրադարձություններից 200 տարի առաջ։ Սյուժեի կենտրոնում Տարգարիենների միջև քաղաքացիական պատերազմ է, որը հայտնի է որպես «Վիշապների պար»։ Այն կսկսվի Վիզերիս I թագավորի մահից հետո։
HBO-ն պրիքվելի արտադրությամբ զբաղվում է 2019 թվականի հոկտեմբերից։ 2022 թվականի փետրվարի վերջին Ջորջ Ռ. Ռ. Մարտինը հայտարարեց նկարահանումների ավարտի մասին։ Նրա խոսքով՝ շոուի ստեղծողները նկարահանել են նոր սերիալի բոլոր տասը դրվագները։ «Ես սև տարբերակով մի քանի սերիա եմ տեսել, և ես հիացած եմ», — պատմել է գրողը: Նախագծում նկարահանվել են Փեդդի Կոնսիդայնը, Էմմա Դ’արսին, Օլիվիա Քուքը, Մեթ Սմիթը և ուրիշներ:
Սիքվելի առաջին դրվագի պրեմիերան կկայանա օգոստոսի 21-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







