ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիայի» գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը ուրբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանը Խերսոնի մարզ է եկել ընդմիշտ, և ոչ մի վերադարձ անցյալին չի լինի։ Այս մասին նա ասել է Խերսոնի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոյի հետ հանդիպումից հետո։
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ասել՝ Ռուսաստանն այստեղ ընդմիշտ է։ Դրանում ոչ մի կասկած չպետք է լինի։ Անցյալին ոչ մի վերադարձ չի լինի։ Մենք միասին կապրենք, կզարգացնենք այդ հարուստ տարածքը, որը հարուստ է պատմական ժառանգությամբ, հարուստ է իր մարդկանցով, որոնք այստեղ ապրում են», — Տուրչակի խոսքը մեջբերում է «Եդինայա Ռոսիայի»-ի մամուլի ծառայությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







