Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես հայտնել է BFM հեռուստաալիքը, զրույցը տևել է ավելի քան երկու ժամ:
Երկու առաջնորդների զրույցը Մակրոնի՝ ապրիլի 24-ին երկրորդ ժամկետով ընտրվելու պահից ի վեր առաջինն էր: Մինչ այդ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսով զրուցել էին մարտի 29-ին։ Անցած շաբաթ Մակրոնը զրույց է ունեցել նաև Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։
Le Figaro թերթի տեղեկություններով՝ Ռուսաստանի առաջնորդին զանգելուց առաջ Ֆրանսիայի ղեկավարը Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին:
Փետրվարի սկզբին Մակրոնը Մոսկվա էր այցելել ՌԴ նախագահի հետ բանակցելու համար։ Հաջորդ օրը Ֆրանսիայի նախագահը եղել է Կիևում։ Մոսկվայում երկխոսությունից հետո Մակրոնն ու Պուտինը կանոնավորհեռախոսազրույցներ են անցկացնում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







