Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:26

Ուկրաինայում հակամարտության պատճառով Bayraktar ԱԹՍ արտադրողը կորցնում է հեղինակությունը

Թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրողը՝ Bayraktar-ը, Ուկրաինայում ընթացող հակամարտության պատճառով հեղինակության մեծ կորուստներ է կրում։ Այս մասին գրում է Объясняет Readovka Telegram-ալիքը։

Նշվում է, որ նշված անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունը պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարին, և Լեռնային Ղարաբաղում 2020թ. հակամարտության սրումից հետո, երբ Ադրբեջանի բանակը հաջողությամբ կիրառել է դրանք, շատերը հավատացել են այդ ԱԹՍ-ների անխոցելիությանը, «իսկ Ուկրաինայի հանրության մոտ անօդաչու սարքերը դարձել են «գերզենքի» պես մի բան»:

«Հատուկ գործողության առաջին օրերին համացանցում իսկապես սկսել են հայտնվել ռուսական շարասյուներին հարվածելու տեսանյութեր, սակայն հետագայում նման հոլովակները գնալով ավելի քիչ են եղել, իսկ մարտի վերջին դրանք ընդհանրապես կորել են»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, Bayraktar-ի հեղինակության մյուս հարվածը Կիևի ռեժիմի որոշումն է՝ Ռուսաստանի քաղաքներին դրանցով հարձակումների վերաբեյալ, քանի որ սոցցանցերում կան խոցված թուրքական անօդաչու թռչող սարքերի բազմաթիվ լուսանկարներ՝ Կուրսկի, Բելգորոդի և Վորոնեժի մարզերում:

«Կրակի վրա յուղ լցրեց նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկին, որը սկզբում հրաժարվում էր մեկնաբանել Bayraktar-ների զգալի կորուստները, իսկ հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ այդ անօդաչուները գործնականում չեն ազդում մարտական գործողությունների ընթացքի վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+