Բուլղարիային քաոս և կործանում է սպասվում ռուսական գազի մատակարարումների դադարեցումից հետո, Dir.bg պորտալի հետ զրույցում ասել են փորձագետները։
Էներգետիկայի նախկին փոխնախարար Յավոր Կույումջիևի կարծիքով՝ Սոֆիայի ազգային շահն այն է, որ քաղաքացիները տանելի գներով ստանան ջերմություն և էլեկտրականություն, իսկ բիզնեսը ապահովված լինի աշխատանքի համար անհրաժեշտ ռեսուրսներով:
2021 թվականին Բուլղարիան օգտագործել է 3,2 միլիարդ խորանարդ մետր գազ, որից ավելի քան 75 տոկոսը ստացվել է Ռուսաստանից, մնացածը՝ մոտ 300 միլիոնը՝ Ադրբեջանից և շուրջ 250 միլիոնը՝ հեղուկ գազի տարբեր աղբյուրներից: Առանց ռուսական մատակարարումների չի Բուլղարիային չի բավականացնի 2,5 մլրդ խորանարդ մետր գազ, դրանք հնարավոր չէ լրացնել», — ասել է նա։
Ինչպես պատմել է հացթուխների և հրուշակագործների ազգային ճյուղային միության վարչության նախագահ Մարիանա Կուկուշևան, վառելիքի մատակարարումների կտրուկ կրճատումը հարված կհասցնի հացի արտադրությանը: Բելոսլավայում ալյուրի արտադրության խոշորագույն գործարանները կդադարեցնեն աշխատանքը, քանի որ կմնան առանց հումքի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







