Հունաստանի ավիացիայի գլխավոր շտաբը չեղարկել է ՆԱՏՕ-ի TigerMeet զորավարժություններին մասնակցելու Թուրքիայի հրավերը՝ թուրքական կործանիչների կողմից հունական օդային սահմանների մշտական խախտումների պատճառով: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով հունական Newsbomb.gr. լրատվական պորտալը։
Հույն պաշտոնյանի տվյալներով՝ Անկարայի պրակտիկան «վրդովմունք է առաջացրել Աթենքում», որոնք հայտարարել են, որ չեղյալ են հայտարարում Թուրքիայի ՌՕՈՒ-ի՝ մայիսի կեսերին Արաքսոսայի ռազմաօդային ուժերի 116-րդ մարտական թևի ավիաբազայում կայանալիք Tiger Meet զորավարժություններին մասնակցելու հրավերը: Հունաստանի ավիացիայի գլխավոր շտաբի տեղեկատվության համաձայն՝ այդ մասին որոշումն ընդունվել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունում արտակարգ նիստից հետո, գրում է պարբերականը:
Նշվում է, որ Հունաստանի ԱԳՆ-ն չորեքշաբթի օրը վճռական բողոք է հայտնել Թուրքիայի դեսպանին՝ հունական կղզիների վրայով թուրքական կործանիչների թռիչքի կապակցությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







