Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը դատապարտել է մի քանի երկրների, այդ թվում ԱՄՆ-ին և Գերմանիային, որոնք կոչով են հանդես եկել՝ ազատ արձակելու թուրքական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված իրավապաշտպան Օսման Քավալային։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
«Թուրքիան իրավական պետություն է։ Ոչ ոք բարձր չէ դատական իշխանությունից։ Ես դատապարտում եմ նրանց, ովքեր վիրավորում են մեր և մեր դատավորներին»,- նշել է նախարարը:
Քավալային ազատ արձակելու կոչերով ավելի վաղ հանդես են եկել Գերմանիան և ԱՄՆ-ն, որոնք «խորը մտահոգություն և հիասթափություն են հայտնել դատարանի վճռից»:
Քավալային դատում են սահմանադրական կարգը տապալելու և Թուրքիայի կառավարությանը հեռացնելու փորձի համար։ Երկրի իշխանություններն իրավապաշտպանին համարում են 2013 թվականին տեղի ունեցած բողոքի ակցիաներին մասնակից: Նույն գործով անցնող մյուս յոթ ամբաստանյալները 18-ական տարվա ազատազրկման են դատապարտվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







