Հատուկ գործողության երկրորդ փուլում ռուսական զորքերի առջև խնդիր է դրված ցամաքային ճանապարհով կապել Ռուսաստանի հարավը Ղրիմի հետ։ Այս մասին հայտնում է Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատար Ռուստամ Միննեկաևը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հատուկ գործողության երկրորդ փուլի սկզբից այն արդեն սկսվել է բառացիորեն երկու օր առաջ։ Ռուսական բանակի խնդիրներից մեկն է լիակատար վերահսկողություն հաստատել Դոնբասի և Ուկրաինայի հարավի վրա, սա ցամաքային միջանցք է ապահովելու դեպի Ղրիմ»,- ասել է Մինեկաևը՝ ելույթ ունենալով Սվերդլովսկի շրջանի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների միության տարեկան ժողովում:
Ավելի վաղ՝ ապրիլի 19-ին, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր հատուկ գործողության հաջորդ փուլի մեկնարկի մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







