Բրիտանացի պատգամավորները հինգշաբթի հավանություն են տվել խորհրդարանական հետաքննություն սկսելու նախաձեռնությանը այն հարցի շուրջ, թե արդյոք Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մոլորության մեջ է գցել օրենսդիրներին 2020 թվականին համաճարակի առաջին ալիքների ժամանակ երեկույթների վերաբերյալ իր հայտարարություններով:
Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության կողմից առաջադրված արտոնությունների հարցերով միջկուսակցական խորհրդարանական կոմիտեի կողմից հետաքննություն սկսելու առաջարկը հավանության է արժանացել առանց քվեարկության, քանի որ իշխող Պահպանողական կուսակցության ոչ մի պատգամավոր առարկություն չի հայտնել նման վարույթ սկսելու դեմ:
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր
Ֆրանսիայում 2027 թվականի հունվարից արգելվում է 15 տարեկանից փոքր անձանց մուտքը սոցիալական ցանցեր, հայտնել է BBC-ն։ Ֆրանսիան դարձել է առաջին...






































