ԱՄՆ-ում դեռ չգիտեն՝ կարելի է արդյոք ՌԴ ԿԲ-ի սառեցված ակտիվներն ուղղել Ուկրաինային, դրա հետևանքները դեռ պետք է ծանրութեթև անել։ Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը։
«Ինձ համար պարզ չէ, թե արդյոք դա հնարավոր է անել առանց համապատասխան օրենսդրության, որը թույլ է տալիս այդ ակտիվների օգտագործումը», — ասել է նա: Նրա խոսքով՝ այդ քայլի հետևանքները ամերիկացիներին պետք է «կշռադատեն»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







